Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Սիրիական բանակը վերականգնել է վերահսկողությունը Դամասկոս-Ամման մայրուղու նկատմամբ

Սիրիական բանակը վերականգնել է վերահսկողությունը Դամասկոս-Ամման մայրուղու նկատմամբ
08.07.2018 | 13:44

Սիրիայի կառավարական ուժերը վերահսկողության տակ են առել Դամասկոս-Ամման մայրուղին մինչև «Նասիբ» սահմանային անցակետ հատվածը: Սիրիական բանակը զինվորական անցակետեր է տեղակայում Դամասկոս-Ամման մայրուղու ողջ երկայնքով: Երբ Նասիբ և ՈՒմ ալ-Միյզան բնակավայրերը միացան հրադադարին, տրակտորներն սկսել են մայրուղու արգելապատնեշների վերացման գործընթացը:


Նախօրեին ռուսական կողմի և անօրինական զորամիավորումների միջև կայացած հաջող բանակցություններից հետո կառավարական զորքերը վերահսկողության տակ են առել Հորդանանի հետ սահմանին գտնվող «Նասիբ» գլխավոր անցակետը:
Այդ անցակետը խոշորագույնն է տարածաշրջանում Լիբանանի, Թուրքիայի, Սիրիայի, Հորդանանի և Պարսից ծոցի երկրների միջև ապրանքների տեղափոխման գործում: Գրոհայիններն այն գրավել էին 2015-ին:

Դիտվել է՝ 2565

Մեկնաբանություններ